Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

20 մեջբերում Հռոմի պապից

20 մեջբերում Հռոմի պապից
23.06.2016 | 09:58

Հուլիսի 24-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Պոնտիֆիկոսը Հայաստան կայցելի «Այցելություն առաջին քրիստոնեական երկիր» կարգախոսով: Հռոմի կաթոլիկ եկեղեցու ամբողջ պատմության ընթացքում սա կլինի Հռոմի պապի երկրորդ այցը Հայաստան: Պոնտիֆիկոսի այցին ընդառաջ՝ NEWS.am-ը ներկայացնում է նրա ամենահետաքրքիր 20 արտահայտությունները:


. Ես մեղսավոր մարդ եմ։ Եվ դա գեղեցիկ խոսք չէ, ոչ էլ գրական ժանր։ Ես մեղսավոր մարդ եմ, որին իր հայացքն է հառել Աստված:
Երբեք չեմ երազել Հռոմի պապ դառնալ։ Ես նույնիսկ որոշ տղաների նման չեմ երազել նախագահ կամ բանակի գեներալ դառնալու մասին։ Երբեք չեմ մտածել, որ նման բան կարող է պատահել։


. Ես միշտ շփում եմ փնտրել, ինձ միայնակ հոգևորական չեմ պատկերացրել։ Դա կարելի էր հասկանալ նրանից, որ ես գտնվում եմ այստեղ՝ Սուրբ Մարթայում։ Ես որոշել եմ այստեղ ապրել, որովհետև երբ ես մտա Հռոմի պապի նստավայր, ինքս իմ ներսում հստակ լսեցի՝ ոչ։
Առաքյալների պալատի այդ նստավայրը շքեղ չէ։ Այն հնամենի է, ճաշակով, ընդարձակ... շքեղ չէ։ Բայց շուռ տված ձագար է հիշեցնում։ Մուտքը շատ նեղ է, որով մարդիկ անցնում են ասես կաթոցիկի կաթիլների պես։ Իսկ ես չեմ կարող ապրել առանց մարդկանց։ Ես ուրիշների հետ կյանքս կիսելու կարիք ունեմ։


. Պետությունը պետք է լինի աշխարհիկ։ Կրոնական պետությունները վատ վախճան են ունենում։ Դրանք հակասում են պատմության ընթացքին։ Ես կարծում եմ, որ դավանանքի ազատության օրենքի երաշխիքով շրջանակված աշխարհիկ հասարակությունը հիմք է առաջընթացի համար։


. Ես կուզեի տեսնել աղքատ եկեղեցի աղքատների համար։


. Ըստ իս՝ հնագույն եկեղեցիների և վերջերս հիմնադրվածների միջև հարաբերությունները նման են հասարակության մեջ երիտասարդ և տարեց մարդկանց հարաբերություններին. նրանք ապագա են կառուցում, բայց մեկն իր ուժով, իսկ մյուսը՝ իմաստությամբ։


. Բնականաբար, միշտ էլ կա ռիսկ. ավելի երիտասարդ եկեղեցիները ենթարկվում են իրենց ինքնաբավ համարելու ռիսկին, ավելի հին եկեղեցիները՝ երիտասարդներին իրենց մշակութային մոդելները պարտադրելու ռիսկին։ Բայց ապագան միասին է կառուցվում։
Աստծու կաթոլիկություն գոյություն չունի:


. Երբ ես տեսնում եմ Եկեղեցու սպասավորների կամ Աստծու նվիրյալների բացասական վարքը, առաջին բանը, որ մտածում եմ, հետևյալն է. «Ահա երդվյալ ամուրի է» կամ «Ահա տանը մնացած կույս է»։ Նրանք ո՜չ հայր են դարձել, ո՜չ մայր այն իմաստով, որ նրանք ի վիճակի չեն եղել հոգևոր կյանք ծնել։


. Ես հեռուստացույց չեմ նայում։ Ես նման ուխտ եմ տվել Կույս Մարիամին 1990-ի հուլիսի 15-ին։ Հեռուստատեսությունն ինձ համար չէ։

. Եթե նույնասեռականը բարի կամքով մարդ է և փնտրում է Աստծուն, ապա ով եմ ես, որ նրան դատապարտեմ։ Կրոնն իրավունք ունի հայտնել իր կարծիքը՝ մարդկանց ծառայելով, բայց Աստված մեզ ստեղծել է ազատ. Մարդու անձնական կյանքին հոգևոր միջամտությունն անհնար է։


. Խնդիրն այն է, որ գեյերը լոբբինգի են դիմում՝ հանուն իրենց շահերի, ինչպես լոբբինգի են դիմում ագահ մարդիկ, քաղաքական գործիչները, մասոնները և շատ ուրիշները։ Եվ այդ խնդիրը շատ ավելի լուրջ է։


. Կարծում եմ՝ հիմա կա ոչ թե իսլամի վախ՝ որպես այդպիսին, այլ «Իսլամական պետության» և նրա նվաճողական պատերազմի, որը մասամբ հավասարվում է իսլամի հետ: Ընդհանուր առմամբ, քրիստոնյաների և մուսուլմանների համագոյակցությունը հնարավոր է: Ես ինքս սերում եմ մի երկրից, որտեղ նրանք խաղաղ ապրում են կողք կողքի:


. Երբ շատ երկար ես բացատրում, վտանգ կա, որ քեզ սխալ կհասկանան։


. Դաստիարակությունը, որը պաշտպանում է մարդկային հիվանդության առաջ բերած զգացմունքներից, խստացնում է սիրտը։ Երեխաները մեծանում են ուրիշի տառապանքի նկատմամբ ասես թե «թմրեցման տակ», նրանք ի վիճակի չեն դեմ առ դեմ դուրս գալ տառապանքին։


. Ես միշտ նայում եմ խաչված Քրիստոսի պատկերին և ինձ համար բացահայտում եմ Աստծու լռությունը։ Հիշեք, որ Աստված խոսում է մեզ հետ ոչ միայն բառերով և ժեստերով, այլ նաև լռությամբ։


. Ո՞րն է իմ ուժի գաղտնիքը։ Հաշվի առեք, որ ես կոկա չեմ փորձել։


. Ես Աստծուն ասել եմ՝ հո՛գ տար իմ մասին։ Բայց թե Քո կամքով ես պետք է մեռնեմ, Քեզ մի բան եմ խնդրում. թող դա ցավոտ չլինի։


. Երիտասարդներին պետք է լսել, նրանց տարածություն տալ ինքնադրսևորման համար և զգուշորեն հետևել, որ նրանց ոչ ոք մանիպուլյացիայի չենթարկի։


. Ավետարանը դատապարտում է ոչ թե հարուստներին, այլ հարստության կռապաշտությունը, որը մարդկանց անզգա է դարձնում աղքատների ճիչերի նկատմամբ։


. Ինձ դուր է գալիս Պատարագի ժամանակ լսել մանկական լացի ձայնը։ Որոշ ծխական քարտուղարուհիներ թերևս կասեն. «Լռություն, տարե՛ք նրանց»։ Բայց նրանք պետք է մնան այնտեղ, որովհետև դա Աստծու քարոզն է։


. Ես կարծում եմ, որ հիմա Աստված մեզնից ավելի շատ պարզություն է խնդրում։

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ